News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ժամկետային զինծառայող 19-ամյա Ազիզ Բաքոյանը ինքնակամ լքել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղակայված զորամասերից մեկը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մեր խմբագրություն ահազանգած Բաքոյանների պնդումներին, թե իրենց որդին փետրվարի 6-ից անհետացել է:

«Ոչ թե անհետացել է, այլ փախել է, ճիշտ կլինի ասել՝ ինքնակամ լքել է զորամասը»,-ասաց ՊՆ խոսնակը:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ազիզ Բաքոյանի՝ զորամասը ինքնակամ լքելուց 3 ժամ անց ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները անցել են որոնողական աշխատանքներին, սակայն մինչ օրս նա չի հայտնաբերվել:

NEWS.am-ի հետ զրույցում, սակայն, Բաքոյանները մտահոգություն են  հայտնել, թե, ամենայն հավանականությամբ, իրենց որդին սպանվել է, եւ այդ մասին իրենց չեն հայտնել:

Արծրուն Հովհաննիսյանը հորդորեց Բաքոյաններին շտապողականություն չդրսեւորել եւ սպասել որոնողական աշխատանքների արդյուnքներին:

«Հարազատների մտքով ամեն ինչ կարող է անցնել, բայց պետք է սպասել, համապատասխան օպերացիան իրականցվում է»,-ասաց ՊՆ խոսնակը:

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 9-ին, NEWS.am-ի խմբագրություն ահազանգած Բաքոյանները հայտնել էին, որ իրենց որդին՝ 19-ամյա Ազիզ Բաքոյանը, փետրվարի 6-ին՝ առավոտյան 10.30-ից բացակայել է զորամասից: Արդեն 4-րդ օրն է` նրան փնտրում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ