News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունաստանում կոշտ տնտեսման քաղաքականության դեմ բողոքող գյուղացիները փակել են Աթենքը մեծությամբ երկրորդ քաղաքին՝ Սալոնիկին կապող մայրուղին, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով Associated Press-ը։

Ակցիայի կազմակերպիչները հայտնել են, որ մայրուղին փակ կմնա անորոշ ժամկետով, քանի դեռ կառավարությունը թոշակային բարեփոխումների եւ հարկային քաղաքականության վերափոխման առաջարկ չի արել։

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի նոր բյուջետային քաղաքականությունը ողջ երկրում հանրային մեծ արձագանք է առաջ բերել։ Հունաստանի գյուղացիները պլանավորում են Աթենքի խորհրդարանի պատերի մոտ 3-օրյա բողոքի ցույց կազմակերպել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ