News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալաղանիան հանդիպել է Վրաստանում Իրանի դեսպան Թալեբի Ֆարիին: 

Վրաստանի ԱԳՆ-ի տեղեկության համաձայն, հանդիպման հիմնական նպատակը իրանական կողմին պաշտոնապես տեղեկացնելն էր Վրաստանի կառավարության որոշմանը, որով փետրվարի  15-ից Իրանի քաղաքացիների համար չեղյալ է համարվում վիզային ռեժիմը: Երկրների միջեւ վիզային ռեժիմը մտցվել էր  2013-ի հուլիսի  1-ին:

Իրանական կողմին հանձնվել է Վրաստանի ԱԳՆ-ի համապատասխան պաշտոնական նոտան: Տվյալ որոշմամբ Իրանի քաղաքացիները, որոնք սովորական անձնագրեր ունեն, կարող են օգտվել Վրաստանում 45 օր առանց վիզայի մնալու իրավունքից, տեղեկացնում է   «Գրուզիա On-line»-ը: 

Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են նաեւ երկկողմ հարաբերությունների այժմեական հարցեր, ինչպես նաեւ զբոսաշրջության, տնտեսության, առեւտրի եւ տարանցման ոլորտներում համագործակցության հեռանկարներ: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ