News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6-ին, ուրիշի փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող հանձնաժողովի անդամ Գոռ Թումանյանը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 9-ին, Գոռ Թումանյանը միջնորդեց գործը քննել արագացված դատական կարգով: Դատարանը, հաշվի առնելով, որ Գոռ Թումանյանը ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը եւ նախկինում դատապարտված չի եղել, բավարարեց միջնորդությունը:

Մեղադրող դատախազը միջնորդեց Գոռ Թումանյանին 600 000 ՀՀ դրամի չափով տուգանքի ենթարկել եւ անփոփոխ թողնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Քիչ անց կհրապարակվի վճիռը:

Նշենք, որ Գոռ Թումանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 153-րդ հոդվածի հատկանիշներով այն բանի համար, որ նա հանրաքվեի ժամանակ, հանդիսանալով հանձնաժողովի անդամ, գոյություն չունեցող անձնագրային տվյալներով քվեարկել է նրանց փոխարեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ