News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՄԻՊ-ի՝ իշխանության թեկնածու Արման Թաթոյանը համոզված է, որ հաջողության հասնելու համար իրեն մեծապես կօգնի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում եւ արդարադատության նախարարությունում ձեռք բերած փորձը:

«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում աշխատել եմ հենց ստեղծման օրերին եւ հենց այն բաժնում, որը զբաղվել է փակ հաստատություններ մոնիթորինգային այցելություններով, եւ այն բողոքների քննարկմամբ, որոնք առնչվել են քրեական ողջ հետապնդման գործընթացին, առաջին հերթին քրեակատարողական հիմնարկներում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԻՊ թեկնածու, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը՝ նշելով, որ այդ բաժնում աշխատել է երեք տարուց ավելի:

Արման Թաթոյանի խոսքով՝ ինքն այնուհետեւ ղեկավարել է զեկույցների, արտահերթ հրապարակային զեկույցների մասնագիտական աշխատանքային խմբեր. «Մասնավորապես ղեկավարում էի խումբը, երբ հրապարակվեց ՄԻՊ արտահերթ հրապարակային զեկույցը՝ դատապարտյալների իրավունքների ապահովման հետ կապված: Մշտապես մասնակցել եմ տարեկան զեկույցների կազմման աշխատանքներին, վերլուծություններ եմ ներկայացրել»:

ՄԻՊ թեկնածուն համոզված է, որ արդարադատության նախարարությունում անցկացրած այս երկու տարիներն էլ իրեն օգնել են՝ առկա խնդիրներին արդեն ներսից հասկանալու համար: «Պետական աշխատանքը հնարավորություն է տվել ինձ հասկանալու՝ ինչպիսի քայլեր ձեռնարկել իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունքի հասնելու համար»:

Արման Թաթոյանի խոսքով՝ ինքն այս տարիներին նաեւ շատ կարեւոր բարեփոխումների է մասնակցել, մասնավորապես խոշտանգումների կանխարգելման ոլորտում. «Խոշտանգման հանցակազմը համապատասխանեցվեց միջազգային չափանիշներին: Խոշտանգման համար քրեական հետապնդումը մասնավորից վերածվեց հանրայինի»:

Նշենք, որ ՄԻՊ-ի թեկնածուներն են Արման Թաթոյանը, որին առաջադրել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունը, Զարուհի Փոստանջյանը, որին առաջադրել է Էդմոն Մարուքյանը: ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը եւ ՀԱԿ-ը թեկնածու չեն առաջադրել։ ՕԵԿ-ը պաշտպանում է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ