News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հոլլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոյի անհայտ լուսանկարներն աճուրդի կդրվեն, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Sun-ը:

Լուսանկարներն արել էր դերասանուհու երկրպագու Ջեյմս Քոլինսը 1950-ականներին: Հավաքածուի մեջ 183 լուսանկար է:

Քոլինզը երկրպագուների Monroe Six խմբի անդամ էր, որի մասնակիցները դերասանուհու հետեւից շրջում էին Նյու Յորքում: Իսկ ինքը Մոնրոն նրանց անուններով գիտեր ու թույլ էր տալիս, որ նրանք լուսանկարեն իրեն, գրում է թերթը:

«Մենք  ուրիշ ոչինչ չէինք ուզում, ընդամենն ուզում էինք նրան լուսանկարել կամ ինքնագիր ստանալ»,-պատմել է Քոլինզը: Հիմա նա 78 տարեկան է: Նա որոշել է լուսանկարները վաճառել աճուրդում: Ակնկալվում է, որ հավաքածուի արժեքը կգերազանցի 17 հազար եվրոն:

Քոլինզի խոսքով, այս լուսանկարներում Մոնրոն երկու կերպարներով է ներկայանում՝ ցերեկը նա «համակրելի աղջիկ» էր, իսկ երեկոյան վեր էր ածվում «կինոաստղի»:

Լուսանկարների վաճառքով զբաղվում է Heritage Auctions աճուրդային տունը: Աճուրդը ծրագրված է փետրվարի 20-ին, Դալլասում:  

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ