News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարավային ռազմական օկրուգի զորքերում ու Ռուսաստանի օդադեսանտային զորքերի ու ռազմատրանսպորտային ավիացիայի առանձին միավորումներում անսպասելի ստուգումը Անկարային ուղղված ազդանշան է : Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը :

Նրա խոսքով, դա զորքերի մարտունակությունը ստուգելու բնական հնարավորություն է : «Մի կողմից այստեղ ասես ոչ մի արտասովոր բան չկա: Մյուս կողմից էլ՝ երբ Թուրքիան իր զորքերը կենտրոնացրել է թուրք- սիրիական սահմանի երկայքով, նմանատեսակ զորավարժությունները դառնում են յուրատեսակ ուղերձ Անկարային այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է իր զինված ուժերը լիարժեք օգտագործել Ռուսաստանի դաշնության անվտանգությունն ապահովելու համար : Ես կարծում եմ, որ այդ ուղերձը կլսվի»,- նշել է Եվսեեւը, շեշտելով, որ դա ազդանշան է Թուրքիայի համար, որպեսզի վերջինս զերծ մնա չմտածված գործողություններից:

Փորձագետը նշեց, որ Գյումրիում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը նույնպես բերվում է մարտունակ վիճակի : «Մարտունակության առումով, ըստ երեւույթին, այն մշակում է հայ- թուրքական սահմանը պաշտպանելու հնարավորությունը: Հայաստանը պետք է վստահ լինի, որ Ռուսաստանն իր դաշնակցային պարտավորություններին համաձայն՝ անհրաժեշտության դեպքում կապահովի Հայաստանի հանրապետության անվտանգությունը, այդ թվում լրացուցիչ զորքեր տեղակայելու միջոցով»,- ամփոփեց Վլադիմիր Եվսեեւը :

Հիշեցնենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն փետրվարի 8-ին հայտնել էր, որ Հարավային ռազմական օկրուգի զորքերում ու ՌԴ օդադեսանտային զորքերի ու ռազմատրանսպորտային ավիացիայի առանձին միավորումներում սկսվել է մարտունակության անսպասելի ստուգում : Գյումրիում 102-րդ ռուսական ռազմակայանը նույնպես Հարավային ռազմական օկրուգի մասն է կազմում:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ