News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանը կարծում է, որ քաղաքական ուժերը համապատասխան աշխատանք իրականացրել են, որպեսզի ԵԽԽՎ-ում հակահայ զեկույցների օգտին քվեարկություն չլիներ։ Այս մասին ասաց Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով NEWS.am-ի այն հարցին, թե ի՞նքն էլ  իշխանության ներկայացուցիչների պես երկու հակահայ զեկույցից մեկի տապալումը համարում է հաղթանակ։  

«Կարծում եմ՝ այսօր  ՀՀ քաղաքական ուժերը համապատասխան աշխատանք իրականացրել են, որպեսզի համախատասխան նախագծերը չանցնեն, եւ այդ նախագծերը կողմնակալ նպատակ ունեն, կողմնակալ տեսքով են  ձեւավորված եւ արտահայտում են Ադրբեջանի տեսակետը։ Եթե այդպես չլիներ, նույն Սարսանգի ջրամբարի զեկույցի հետ կապված հարցերում նրանք կընդառաջեին  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության   նախաձեռնողականությանը, որ տարբեր ժամանակահատվածոմ  արտահայտել են նույնիսկ այնտեղ, որտեղ ես ծառայել եմ, կան համապատասխան պոմպակայաններ ու ջրագծեր, որոնք պետք է համատեղ վերանորոգել եւ օգտագործել»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Ամեն դեպքում,  Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայ զեկույցը չհաջողվեց տապալել եւ այն անցկացվեց հօգուտ Ադրբեջանի։ Սեյրան Օհանյանը համարում է, որ դա ընդամենը տեսակետ է եւ լավ կլիներ, որ չանցներ։

«Այն, ինչ այսօր կատարվում է Սարսանգի ջրամբարի  հետ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իրականացնում է իրենց հնարավարության սահմաններում՝  ապահովելով բոլոր գոյություն ունեցող միջազգային նորմերը։  Տեսակետ է, որը որ անցել է, լավ կլիներ չանցներ»,-ասաց նա։

Հարցին՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը հակառակն ապացուցելու առումով պե՞տք է պատախան զեկույցներով հանդես գա, նախարարը նշեց․ «Ես գտնում եմ, որ որքան էլ որ մեզ կողքից հարվածում են, մենք պետք է գոտեպնդվենք ու հետեւություններ անենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ