News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ հետազոտողները բույսերի համար «կենդանի» ջրի սարքավորում են փորձարկում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի նախագահ Վանուշ Դավթյանը:

«Բույսերի մի մասը ջրելու ենք իոնացված ջրով, մյուս մասը՝ սովորական, որպեսզի համեմատենք արդյունքներն ու հասկանանք, թե իոնացված ջուրը որքանով է օգնում բույսերի աճին»,- պարզաբանեց Դավթյանը:

Արդյունքն ավելին կլինի, եթե բույսերի պարարտանյութերը լուծվեն այդ ջրում, արմատներին կաթիլային սնուցման եղանակով: «Այս ամենը միասին օգտագործելու դեպքում արդյունքը պետք է շատ ուժեղ լինի»,- հավելեց նա:

Մասնագետները նաեւ լրացուցիչ մոդուլ են մշակել, որը թույլ է տալիս ջերմոցներում գազի օգտագործումը նվազեցնել 10-20%-ով:

«Այդպիսի սարքավորումներ առաջարկել ենք թռչնաֆաբրիկաներից մեկում, բայց նրանք չափազանց անբարեխիղճ գտնվեցին. պարզապես գողացան տեխնոլոգիան՝ չարաշահելով մեր վստահությունը»,- հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ