News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լոնդոնի կենտրոնական հատվածում ավտոմեքենա կայանելը թանկ արժե: Բայց նույնիսկ կայանատեղիների տարածքի ոչ բավարար քանակության պայմաններում զարմացնում է վաճառքի հանված մեկ ավտոմեքենայի համար նախատեսված կայանատեղին՝ 506 հազար դոլար (350 հազար ֆունտ սթեռլինգ): 6x2.4 մետր տարածքով կայանատեղիի գինը ռեկորդային է Միացյալ Թագավորության համար:

Ըստ Daily Mail-ի, այն երկու անգամ գերազանցում է Անգլիայում եւ Ուելսում վաճառվող տների միջին արժեքը: Վաճառվող տարածքը գտնվում է Հայդ Պարկից ոչ հեռու, Hide Park Gardens խաղաղ փողոցում: Այստեղ բնակարանի գին կարող է հասնել մինչեւ 14 մլն դոլարի:

Ըստ ՏԱՍՍ-ի, կայանատեղին վաճառվում է ժամանակային սահմանափակմամբ՝ 88 տարի վարձակալության ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ