News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ղարաբաղ-Ֆրանսիա շփումներում նախորդ տարի ակնհայտ աշխուժացում է նկատվել։ Այդ մասին ասել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Փետրվարի 9-ին տեղի է ունեցել Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի հերթական նիստը, որին մասնակցում էր Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը:

ԼՂՀ ԱԺ նախագահ, Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը, կարեւորելով նման ձեւաչափով հանդիպումները, նշել է, որ Ղարաբաղ-Ֆրանսիա շփումներում նախորդ տարի ակնհայտ աշխուժացում է նկատվել. նախ ստեղծվել է բարեկամության շրջանակը եւ կազմակերպվել են ֆրանսիական օրերն Արցախում: Աշոտ Ղուլյանը երկկողմ հարաբերությունների պահպանման եւ զարգացման գործում ընդգծել է հատկապես Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչության դերը:

Ամփոփելով այս տարիներին Ֆրանսիայի եւ Արցախի միջեւ համագործակցության արդյունքները, Հովհաննես Գեւորգյանը, նշել է, որ հիմնական ձեռքբերումներից է համարում ուղղակի կապերի եւ բազմակողմանի համագործակցության հաստատումը, որի նպատակն է Արցախը տեսանելի դարձնել միջազգային հարաբերություններում:

Պատասխանելով շրջանակի անդամների հարցերին՝ Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչը կարեւորել է զարգացման հեռանկարային ծրագրերի իրականացումը, որն ուղղված կլինի ինչպես մասնագետների վերապատրաստման, այնպես էլ մի շարք տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծմանը:

Մտքերի փոխանակության արդյունքում ուրվագծվել է ընթացիկ տարում Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի գործողությունների  ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ