News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Սիրիայում հրադադար հաստատելու սխեմա է առաջարկել ԱՄՆ-ին, որի ուղղությամբ Վաշինգտոնը սկսել է աշխատել: Այս մասին «ՄԿ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Առանց մանրամասներ բացահայտելու՝ նշեմ, որ ի տարբերություն նրանց, այդ թվում՝ մեր ամերիկյան գործընկերների, որոնք կրակի անհապաղ դադարեցման կոչեր են անում, որի դեմ հանդես են գալիս տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցները՝ պնդելով, որ այդ հարցը կարելի է քննարկել միայն Բաշար Ասադի հեռանալուց հետո, մենք Վաշինգտոնի հետ շփումներում միանգամայն հստակ սխեմա առաջարկեցինք, որի ուղղությամբ նրանք ներկայում աշխատում են»,- նշել է նա:

Նրա խոսքով, ԱՄՆ-ն սկսում է հակվել Սիրիայում ռուսական օդուժի հետ համագործակցությանը, բայց առայժմ իրական արդյունքներ չկան:

«Ամեն ինչ ավելի արդյունավետ եւ արագ կլիներ, եթե ամերիկացիներն ու նրանց կոալիցիայի անդամներն արձագանքեին իրական համակարգում իրականացնելու շուրջ մեր բազմաթիվ առաջարկներին՝ միջադեպերից խուսափելու համար»,- ընդգծել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ