News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ջոն Լենոնի մազափունջը, որը կտրել են 1966 թվականին՝ «Ինչպես հաղթեցի պատերազմում» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Դալլասում աճուրդի կհանեն: Աճուրդի կազմակերպիչները հավաստում են, որ սա Ջոն Լենոնի՝ երբեւէ վաճառքի հանված ամենամեծ մազափունջն է:

Ըստ The Rolling Stone-ի, երաժշտի մազերը շուրջ 50 տարի պահպանվել են գերմանացի վարսահարդար Կլաուս Բարուկի մոտ, որն աշխատել է Գերմանիայում ֆիլմի նկարահանումների ժամանակ: Heritage Auctions-ի աճուրդը կայանալու է փետրվարի 20-ին:

Lenta-ի փոխանցմամբ, աճուրդում ներկայացվելու են նաեւ The Beatles-ի բոլոր անդամների կողմից ստորագրված Please Please Me սկավառակն ու այլ իրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ