News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում ունեցած ելույթում Ռուսաստանին նախազգուշացրել է Սիրիայում գործողությունների հնարավոր հետեւանքների մասին: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Մոսկվան կարող է թաղվել այդ հակամարտությունում, ինչպես Խորհրդային միությունը՝ Աֆղանստանում: Այս մասին գրում է Hurriyet-ը:

«Ռուսաստանը շարունակում է դաժանաբար ռմբակոծել քաղաքացիական օբյեկտները, որոնք որեւէ կապ չունեն ահաբեկչության հետ: Մենք տեղեկություններ ունենք Ռուսաստանի կողմից նետված յուրաքանչյուր ռումբի գտնվելու վայրի մասին»,- ասել է Դավութօղլուն:

Ըստ ՌԲԿ-ի, Դավութօղլուն «արյունալի» է կոչել Հալեպի վերջին իրադարձությունները, որտեղ սիրիական բանակը շարունակում է հարձակումները ռուսական օդուժի աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ