News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը մերժել է 3 մլրդ դոլարի պարտքի վերակազմավորման շուրջ Ուկրաինայի նոր առաջարկը: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրի:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, առաջարկն արել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն՝ Գերմանիայի գործընկեր Վոլֆգանգ Շոյբլեի միջոցով, Դավոսի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ:

Ռուսական ֆինանսների նախարարությունում ՏԱՍՍ-ին հաղորդել են, որ Գերմանիայի ֆինանսների նախարարությունը ռուսական իշխանություններին Ուկրաինայի պարտքի վերակազմավորման շուրջ առաջարկ է փոխանցել:

Գերատեսչությունում նաեւ նշել են, որ պարտքի վերակազմավորման պայմաններն ավելի վատն են ուկրաինական եվրոբոնդերի կոմերցիոն սեփականատերերի ներկայացրած առաջարկներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ