News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը դիմել է դատարան՝ անցյալ տարվա հունիսի 26-ի վճռով սնանկ ճանաչված «Հրազդան կենտրոնական մարզադաշտի» կառավարչից պահանջելով 8 մլն 817 հազար 126 դրամ ուշացած պարտքը:

Հայցի մասին մանրամասներ պարզելու համար «Իրավունքը» դիմեց «Հրազդան» մարզադաշտի եւ տոնավաճառի սեփականատեր, ազատամարտի մասնակից, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին, ում կարծիքով՝ վերոնշյալը աղբահանման գումարների հետ է կապված.

Ճիշտն ասած, չեմ էլ ճշտել, կարող է այդպիսի վիճակ լինել, որովհետեւ որ կազմակերպությանը գումար չունենալու պատճառով պարտք ենք մնացել, բնականաբար, պետք է դատարան տար: Բայց դա չի կարող 9 մլն դրամ լինել, որովհետեւ այդպես եմ կարծում:

Ի վերջո, ինչպե՞ս եք տեսնում Ձեր դեմ ուղղված այս խնդիրների լուծումը:
Մի բարդացրեք, ոչ մի բան էլ իմ դեմ չի ուղղված: Ուղղակի Հարկային տեսչության կարծիքով՝ մենք սխալներ ենք թույլ տվել, որը վիճարկվում է դատարանում: Հիմա փորձում ենք առողջացման ծրագիր ներկայացնել, որի մեջ ընդգրկված կլինի բոլոր պարտքերի մարումը:

Այսինքն կարող ենք ասել, որ շուտով պարոն Աղաբաբյանը ոտքի կկանգնի՞:

Ես էլի ոտքի կանգնած եմ, ինչի՞ է ձեզ թվում, որ ոտքի կանգնած չեմ:

Որովհետեւ լայնորեն խոսակցություններ են շրջանառվում, թե Դուք նեղացած եք Հանրապետականից:

Հանրապետականը կառույց է, որից չեն նեղանում: Ի՞նչ կապ ունի կառույցը «Հրազդան» մարզադաշտի աշխատանքների հետ: Այնպես որ, նեղացածություն ես չունեմ, ուրիշ բան է, որ անձեր կան, որոնց նկատմամբ ունեմ որոշակի վերաբերմունքներ՝ եւ դրական, եւ բացասական:

Դրանո՞վ է պայմանավորված, որ վերջին շրջանում չեք մասնակցում խորհրդարանի աշխատանքներին:

Զբաղված եմ առողջացման ծրագիրը կազմակերպելով, որովհետեւ, ի վերջո, ասում ենք սեփականություն է, բայց տուն տանելու բան չի, «Հրազդանը» սպասարկում է մեր ժողովրդին, եւ ինչ խոսք, իմ սիրտը ցանում է դրա համար: Կառույցին պետք են ֆինանսական ներարկումներ, որ գոնե ընթացիկ աշխատանքները կարողանա ապահովել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ