News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել մարտի 1-ին՝ երեկոյան գրեթե նույն ժամերին Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպելու «Հայ ազգային կոնգրես» կուսակցության եւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առանձին դիմումները:

Կանխատեսելի էր, որ նախընտրական տարում ներքաղաքական պայքարը թեժանալու է հենց ընդդիմադիր ուժերի միջեւ, եւ այս հեռանկարն արձանագրվել է արդեն շատ անգամ: Այս իրավիճակը գրեթե իդեալական է իշխանության համար, եւ այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը, ի դեմս այս դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանի, այս «վեճում» հանդես է գալիս որպես երրորդ կողմ կամ արբիտր:

Մեծ հավանականությամբ հնարավոր է ասել, որ իրավիճակի պահպանման դեպքում ընդդիմադիր որեւէ ուժ չի կարողանա ընտրություններին նախորդող տարում հասարակությանն իր շուրջ համախմբելու որեւէ արդյունավետ միջոց գտնել, առավել եւս 2017-ի խորհրդարանական ընտրություններում արձանագրել այնպիսի էական հաջողության շանսեր, որոնք թույլ կտան միջամտել ներիշխանական խաղին եւ ազդեցություն ունենալ, օրինակ, ՀՅԴ-ՀՀԿ, ապագայում անկասկած նաեւ ԲՀԿ-ի հետ պայմանավորվածությունների վրա:

Խնդիրն այն չէ, որ ընտրություններից առաջ մարտի 1-ի հանրահավաքով ընդդիմադիր երկու ուժերը նվեր են ընծայում իշխանություններին: Խնդիրն այն է, որ մարտի 1-ի հանրահավաքի համար կռվում այդ ուժերի միջեւ, այսպես ասած, այնպիսի ուժային հարաբերակցություն է ամրապնդվում, որ մինչեւ 2017 թվականը նրանցից որեւէ մեկին ունակ չի դարձնի առանցքային առավելության հասնել մյուսի նկատմամբ եւ այդպիսով առավել հանգիստ գնալ ընտրությունների քվեարկության:

Այդ տեսանկյունից, մարտի 1-ի հանրահավաքի շուրջ թնջուկը գալիս է հաստատելու, որ 2017 թվականի ընտրությունները, խոշոր հաշվով, ընդդիմության համար «տանուլ տված» են: Դա իրատեսական խնդիր չէ, իսկ թե ինչ էֆեկտ կարող է ունենալ հերթական անգամ մաքսիմալիստական կոչերով ընտրությունների մասնակցությունը ու հետագայում քչով բավարարվելը՝ դժվար է ասել:

Հասկանո՞ւմ են երկու քաղաքական ուժերը, որ իրենց քաղաքական գործողություններն ու շարժերն այլեւս կրկեսից ոչնչով պակաս չեն, թե՞ պայքարի բովում կորցրել են չափման այդ զգացողությունը՝ կդժվարանանք ասել: Վերջին հաշվով, նրանցից շատերն, իհարկե, անձնուրաց պայքարի են դուրս եկել եւ, ճիշտ կամ սխալ մեթոդաբանությամբ, այնուհանդերձ պայքարում են նվիրումով եւ կարող են ուղղակի այդ բովի մեջ չզգալ, թե ինչ տպավորություն է թողնում պայքարը հասարակության վրա: Սակայն անկասկած է, որ կան նաեւ ընդդիմադիր ուժեր եւ գործիչներ, որոնք արդեն միանգամայն նպատակային կերպով են քաղաքականությունը իշխանության հետ ձեռք ձեռքի տված վերածում կրկեսի, քանի որ միայն կրկեսի պարագայում է հնարավոր այդ ուժերի ինքնապահպանությունը քաղաքականության մեջ, ինչպես որ նույնն է իշխանությունների դեպքում:

Եվ սա իսկապես մտահոգիչ է, որովհետեւ հասարակությունը ոչ թե փոխադարձ կրկեսի է փորձում ականատես լինել, մի դեպքում գուցե գիտակցված, մյուս դեպքում գուցե ոչ՝ կարեւոր չէ, այլ ուզում է ականատես լինել իրապես բովանդակային պրոցեսների, որոնցում կան հասարակությանն ուղղված նոր ասելիքներ, որոնք միգուցե հնչեղ չեն, հեղափոխական չեն, որոնք միգուցե չեն կարող ներդաշնակ լինել Դելակրուայի վրձնի հայտնի դրսեւորումներին, սակայն կլինեն բովանդակալից, կունենան կոնկրետություն, հենված կլինեն պրագմատիզմի վրա եւ կլինեն պատասխանատու ամեն բառի կշռով:

Հայաստանում պայթեցրին կրկեսի շենքը՝ նորը կառուցելու նպատակով, իսկ կրկեսը պայթեցրել է քաղաքականությունը՝ նորը թույլ չտալու նպատակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ