News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նյու Հեմփշիրում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուների շրջանում փրայմերիզի արդյունքում առաջատար է Դոնալդ Թրամփը, իսկ դեմոկրատների շրջանում՝ Բերնի Սանդերսը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով MSNBC-ը։

Տեղեկությունների համաձայն՝ Թրամփը հավաքել է ձայների 34 տոկոսը՝ 8 հազար 226 մարդ, երկրորդ տեղում է Ջոն Քեյսիքը՝ 16 տոկոս, իսկ եռյակը եզրափակում է Ջեբ Բուշը՝ 12 տոկոս։

Այովայի նահանգում հաղթած Թեդ Քրուզը 11 տոկոսով 4-րդ տեղում է։

Դեմոկրատական կուսակցության թեկնածուների շրջանում փրայմերիզի արդյունքում առաջատար է Բերնի Սանդերսը, ով հավաքել է 56 տոկոս ձայն։

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկրորդ  տեղում է՝ 42 տոկոս։

Հանրապետականների փրայմերիզի արդյունքները ներկայացվել են ձայների 8 տոկոսը հաշվելուց հետո, իսկ դեմոկրատներինը՝ 12 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ