News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բոլիվիայի մեծությամբ երկրորդ լիճը՝ Պոոպոն, ամբողջովին գոլորշացել է։ Այս մասին հայտնել է Եվրոպական տիեզերական գործակալությունը՝ ուսումնասիրելով արբանյակային լուսանկարները։

Աղի լճի անհետացումը արձանագրել է ЕКА Proba-V արբանյակը, որը զբաղվում է երկրի մակերեսի մշտադիտարկմամբ։ Նախկինում 3 հազար քառ/կմ տարածք զբաղեցնող լճի աստիճանական գոլորշացումը հաստատվել էր 2014թ. ապրիլից 2016թ. հունվարն ընկած ժամանակահատվածում արված լուսանկարներով, փոխանցում է Lenta-ն։

Լճի՝ 3 մ խորությամբ ծանծաղ հատակը եւ չորային տեղանքում գտնվելու հանգամանքը այն զգայուն են դարձրել կլիմայական փոփոխությունների նկատմամբ, նշել են Եվրոպական տիեզերական գործակալությունից։

Լիճն առաջին անգամ չի անհետանում։ Առաջին դեպքը գրանցվել էր 1994թ.։ Փորձագետները զգուշանում են, որ այս անգամ լճի վերականգնումը կարող է տարիներ պահանջել, ընդ որում, այն կարող է ընդմիշտ անհետանալ երկրի երեսից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ