News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանյան շուրջ 20 լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպություններ առաջարկում են նոր ընտրական օրենսգրքով նախատեսել քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը գալիք ամիսների ընթացքում պետք է քննարկի եւ ընդունի նոր Ընտրական oրենսգիրքը, որը էականորեն տարբերվելու է գործող օրենսգրքից: Հաշվի առնելով, որ Հայաստանի ընտրական ցուցակներում կան հարյուր հազարավոր երկրից բացակայող եւ մահացած քաղաքացիներ, ինչը այդ անձանց փոխարեն քվեարկելու մեծ ռիսկեր է բացում, ինչպես նաեւ այն, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի ժամանակ արձանագրվեցին կրկնաքվեարկության բազմաթիվ դեպքեր, ներքոստորագրյալ կազմակերպությունները խիստ կարեւորում են կրկնաքվեարկությունների դեմ պայքարի մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Առավել արդյունավետ մեխանիզմ մենք համարում ենք ընտրողների ստորագրություններով (քվեարկությանը մասնակցած անձանց) ցուցակների հրապարակումը, որի շնորհիվ բավականին դյուրին կլինի բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկության դեպքերի բացահայտումը:

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ՝

1. Քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը չի կարող դիտարկվել, որպես քվեարկության գաղտնիության խախտում, քանի որ գործող (նոր) Սահմանադրության 7-րդ հոդվածով գաղտնի է հենց քվեարկությունը եւ ոչ քվեարկության մասնակցությունը: Ավելին, Քրեական օրենսգրքի 154-րդ («քվեարկության գաղտնիությունը խախտելը») հոդվածում հստակ ամրագրվում է, որ «քվեարկության գաղտնիություն» եզրույթը վերաբերվում է բացառապես ընտրողի քվեարկության արդյունքին եւ ոչ այդ քվեարկությանը մասնակցության փաստին եւ չկա «քվեարկության գաղտնիություն» եզրույթի որեւէ այլ մեկնաբանություն:

2. Քվեարկության գաղտնիության նպատակը նա է, որ ընտրողը կարողանա արտահայտել իր կամքը եւ որեւէ մեկը չիմանա, թե ինչպես է նա քվեարկել: Սակայն քվեարկության մասնակցության փաստը ընտրողը չի կարող գաղտնի պահել եւ յուրաքանչուր անձ որոշակի ռեսուրսների առկայության պարագայում կարող է օրինական եղանակներով պարզել կոնկրետ քաղաքացու քվեարկության մասնակցել/չմասնակցելը: Օրինակ, դա կարելի է անել ընտրական տեղամասի ելումուտը վերահսկելով, կամ դա կարող են անել վստահված անձինք՝ ընտրական տեղամասի ներսում (քվեարկության օրը): Ավելին, օրենսդրությամբ որեւէ կերպ ամրագրված չէ (եւ չի էլ կարող ամրագրված լինել) քաղաքացու՝ քվեարկության մասնակցության փաստի գաղտնագրումը եւ պետությունը չի ապահովում (եւ չի էլ կարող ապահովել) քաղաքացու՝ գաղտնի կերպով քվեարկության մասնակցությունը:

3. Գործող (նոր) Սահմանադրության 51-րդ հոդվածն ամրագրում է, որ տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միմիայն հանրային շահով, կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար: Քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը ոչ միայն չի ոտնահարում հանրային որեւէ շահ, այլեւ բխում է արդար ու հավասար ընտրությունների հանրային շահից, որն ամրագրված է նույն Սահմանադրության 7-րդ հոդվածով:

Միաժամանակ, քաղաքացու՝ քվեարկության մասնակցության փաստի հրապարակումը որեւէ կերպ չի հանդիսանում հիմնական իրավունք կամ ազատություն, քանի որ ոչ Սահմանադրությունում, ոչ էլ որեւէ այլ տեղ գրված չէ, որ քաղաքացին քվեարկությանը գաղտնի մասնակցելու իրավունք ունի: Հետեւաբար ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները պետք է լինեն մատչելի:

1. Թեեւ ՀՀ Սահմանադրական դատարանն այդ կապակցությամբ 2012 թվականին արտահայտել է իրավական դիրքորոշում՝ նշելով, որ «քվեարկությանը մասնակցածների կողմից արդեն իսկ ստորագրված եւ լրացված ցուցակները համարվում են քվեարկության գաղտնիության տարրերից մեկը եւ հրապարակման ենթակա չեն», սակայն հավելել է, որ «ընտրական իրավունքի պաշտպանության օրենքով նախատեսված գործընթացների շրջանակներում ընտրական իրավունքի պաշտպանությանը վերաբերող որեւէ տեղեկատվության մատչելիությունը չի կարող արգելափակվել»։ Փաստացի, ՍԴ-ն արձանագրել է, որ ցուցակների չհրապարակումը հակասահմանադրական չէ, սակայն չի էլ նշել, որ հրապարակումը կլինի հակասահմանադրական: Այլ կերպ ասած. ՍԴ-ն այդ հարցի լուծումը թողել է Ազգային ժողովին։

2. Թեեւ որոշ առաջատար ժողովրդավարական երկներում ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները չեն հրապարակվում, սակայն հարկ է նկատել, որ այդ երկրներում ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը մեծ է, ընտրական ցուցակները ուռճացված չեն, իսկ կրկնաքվեարկությունների քանակը շեշտակիորեն պակաս է հայկականից: Ավելին, կան նաեւ ժողովրդավարական պետություններ, ուր ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները հրապարակվում են (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Նոր Զելանդիա եւ այլն):

Հետեւապես, ելնելով վերոգրյալից՝ կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին նոր Ընտրական օրենսգրքում նախատեսել քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակման ինստիտուտ՝ որպես կրկնաքվեարկությունները կանխարգելող մեխանիզմ, որը կսպասարկի արդար եւ հավասար ընտրությունների հանրային գերակա (սահմանադրական) շահը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Լրագրողների «Ասպարեզ» ակումբ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

«Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ

Միջազգային Անվտանգության Հարցերի Հայկական Ինստիտուտ

Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեիայի Վանաձորի գրասենյակ

Երեւանի մամուլի ակումբ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ

«Էկոլուր» ՀԿ

«Ունիսոն» ՀԿ

«Խազեր» ՀԿ

«Փոքր եւ միջին բիզնեսի հիմնադրամ» ՀԿ

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ

«Շողեր Միություն» ՀԿ

«Ուրբան» հիմնադրամ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ