News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Գեորգիեւսկ քաղաքում բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Ցույցի ավելի քան 100 մասնակիցները պահանջել են օբյեկտիվ հետաքննություն վարել տեղաբնակ բազմազավակ մայր Լուսինե Առուստամյանի դաժան սպանության գործով։

Նախնական տեղեկություններով՝ Ինոզեմցովո ավանի 41-ամյա բնակչուհուն սպանել էին ամանորյա տոներից առաջ։ 3 երեխաների մոր սպանության մեջ կասկածում են կնոջ պարտապանին, որը «Լիրա» շուկայում առեւտրով զբաղվող գործարար մի կին է։ Հետաքննության տեղեկություններով՝ սպանված հայուհին Գեորգիեւսկ էր եկել՝ 40-ամյա գործընկերուհուց իր պարտքը պահանջելու համար։ Նրանք հանդիպել էին պարտապանի քրոջ տանը, ով շրջանային պոլիկլինիկայում ղեկավար պաշտոն է զբաղեցնում։ Կանանց մեջ վեճ էր ծագել, պարտապանը դանակահարել էր պարտատիրոջը, մասնատել մարմինը եւ դնելով պայուսակի մեջ՝ նետել Պոդկումոկ գետը, փոխանցում է «ՄԿ Կավկազ»-ը։

Սկզբում իրավապահները երկու քույրերին ձերբակալել էին, սակայն հետո ազատ էին արձակել։ Այս պահին կինը գործով անցնում է որպես վկա։ Բողոքի ցույցը կազմակերպվել է անաչառության կոչ անելու նպատակով, քանի որ տեղաբնակները մտահոգված են, որ բժիշկը կարող է խուսափել պատասխանատվությունից։

Ցույցի կազմակերպիչը՝ ընտանիքի ծանոթ Ալեքսանդր Բոնդարենկոն, եւ սպանվածի ամուսինը՝ Արմեն Հայրապետյանը, իրավապահներին կոչ են արել անկողմնակալ հետաքննություն անցկացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ