News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվայում «ինքնաշեն» առեւտրի կետերի զանգվածային ապամոնտաժման հետեւանքով գործազուրկ է դարձել 2 հազար մարդ։ Այս մասին «Նորությունների ռուսական ծառայությանը» հայտնել է Մոսկվայի քաղաքապետարանի առեւտրի եւ ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը։

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ ապամոնտաժվել է 97 օբյեկտ, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 30 հազար քառ/մ։ Նեմերյուկի խոսքով՝ քանդվել են ամենատարբեր շինություններ՝ հանրային սննդի կետեր, գրասենյակներ եւ փոխանակման կետեր։

Նշենք, որ Մոսկվայում զանգվածային ապամոնտաժումը սկսվել էր փետրավրի 9-ին։ Ընդհանուր առմամբ քանդման ենթակա է 104 օբյեկտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ