News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանը Եվրամիության համար հուսալի գործընկեր է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, Հհ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաուման:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է երկկողմ քաղաքական շփումների ակտիվացումը եւ միջխորհրդարանական համագործակցության սերտացումը՝ փաստելով, որ հարաբերությունների ներկա մակարդակը դեռեւս անբավարար է:

Գալուստ Սահակյանը նշել է, որ պետություների փոխհարաբերություններում որպես բաց ինստիտուտներ՝ մեծ նշանակություն ունեն երկրների խորհրդարանները, որոնք նպաստում են երկկողմ կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:

Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ դեսպանի գործունեության շնորհիվ հնարավոր կլինի զարգացնել երկկողմ հարաբերությունները` դրանք հասցնելով նոր մակարդակի: Այս համատեքստում նա կարեւորել է համագործակցությունը միջազգային հարթակներում, ինչպես նաեւ քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային բնագավառներում:

Դեսպան Յոհաննես Դաուման, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը Եվրամիության համար հուսալի գործընկեր է եւ հավելել, որ իր գործունեությամբ կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության առավել զարգացմանը:

Զրույցի ընթացքում Գալուստ Սահակյանն ու Յոհաննես Դաուման անդրադարձել են ՀՀ-ԵՄ ապագա իրավական փաստաթղթին, հետագա համատեղ իրականացվելիք ծրագրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ