News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի զորամասերից մեկից փետրվարի 6-ից անհետացած եւ այսօր իր բնակավայրի մոտակայքում հայտնաբերված ժամկետային զինծառայող 19-ամյա Ազիզ Բաքոյանը հարազատներին չի պատմել, թե ինչու է լքել զորամասի տարածքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց զինծառայողի հորեղբայրը՝ Իշխան Բաքոյանը:

«Եկել էր տուն, զանգեցինք ոստիկաններին, եկան, տարան։ Չհացրինք խոսել հետը, ասեց, որ մրսել ա, ոտքերը ցուրտը տարել էր»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի զորամասերից մեկից ժամկետային զինծառայող, 19-ամյա Ազիզ Բաքոյանն անհետացել է: Զինծառայողի հարազատները պատմել էին, որ Ազիզը փետրվարի 6-ին առավոտյան 10.30-ից բացակայել է զորամասից:

Քիչ անց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ ոչ թե անհետացել է, այլ փախել է, այլ ինքնակամ լքել է զորամասը: Փետրվարի 10-ին Ազիզ Բաքոյանին հայտնաբերել են իր բնակավայրի՝ Օշականի մոտակայքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ