News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լավրովն իրական է համարում Սիրիայում հակամարտության ռազմական լուծման վտանգը 

Որոշ երկրների կողմից Սիրիայում հակամարտությունը ռազմական եղանակով լուծելու սպառնալիքը լիովին իրական է,  «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը :  

Լավրովը նշել է, որ Մոսկվան բազմիցս առաջարկել է փաստաթղթային եղանակով հաստատել այն փաստը, որ  սիրիական հակամարտության ճգնաժամը ռազմական լուծում չունի:

«Մենք եւ ԱՄՆ-ը պատրաստ էինք եւ Սիրիային աջակցության միջազգային խմբի Վիեննայի հանդիպումներին ակտիվորեն առաջարկում էինք փաստաթղթերում, իսկ հետո նաեւ ՄԱԿ ԱԽ որոշման մեջ շատ պարզ նախադասություն գրել. Սիրիական ճգնաժամը չի կարող ռազմական լուծում ունենալ: ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ եվրոպացիները կողմ էին այդ նախադասությանը», — ասել է նախարարը:

«Սակայն տարածաշրջանից ամերիկյան որոշ դաշնակիցներ կտրականապես արգելափակեցին այդ գաղափարը: Այնպես որ, դա լիովին իրական է: Այժմ մենք հայտարարություններ ենք լսում այն մասին, թե ցամաքային ուժեր ուղարկելու պլաններ կան», — ընդգծել է Լավրովը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ