News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանական ավտոմոբիլային Daimler ընկերությունը պատրաստվում է Ամերիկայի շուկայից հետ կանչել իր մեքենաներից մոտ  841 հազարը: Լայնածավալ արձագանքի պատճառը մեքենաներում հայտնաբերված անսարքությունն է: Այն վերաբերում է անվտանգության բարձիկներին, որոնք սխալ են գործում:   Նշենք, որ կոնցերնի մեքենաների մեջ ներկառուցված անվտանգության բարձիկներն արտադրվել են ճապոնական Takata ընկերության կողմից:

Գերմանական ավտոարտադրողի ներկայացուցիչները պատմել են, որ անվտանգության բարձիկների խնդիրն այն է, որ ՃՏՊ-ի դեպքում դրանք կարող են սխալ գործել: Այդ պատճառով մեքենայի վարորդները եւ ուղեւորները կարող են  զոհ գնալ մետաղական տարրերին, որոնք թռչում են բարձիկների ակտիվացման դեպքում, տեղեկացնում է   Planet- today-ը:

Նշենք, որ հետկանչը մեծ մասամբ վերաբերում է մարդատար մեքենաներին.   705 հազար նման մեքենա հետ կկանչվի: Կվերացվեն նաեւ 136 մինիվենի թերությունները: Իմիջիայլոց, մայիսին Takata-ն համաձայնել է, որ ամերիկյան շուկաներին մատակարարված մեքենաների հսկայական մասը զինված է եղել անվտանգության անսարք բարձիկներով:   

Այսպես, ավելի վաղ Mazda-ն եւս նույն անսարքության պատճառով հետ էր կանչել իր մեքենաներից 374 հազարը: Անցյալ տարի մեքենաներում անսարքություններ էր շտկում նաեւ  Toyota-ն:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ