News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ղեկավարությունը լիովին կորցրել է իրական աշխարհում կողմնորոշվելու կարողությունը: Այդ մասին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:   

Նախարարը հաղորդել է, որ Թուրքիայի պահվածքի անհամարժեքությունը նկատելի էր դեռեւս մինչեւ անցյալ տարվա նոյեմբերին ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի հետ կապված միջադեպը:   «Այդ անհամարժեքությունն իհարկե նկատելի էր, բայց մենք ելնում էինք նրանից, որ առողջ դատողությունն ի վերջո կհաղթանակի եւ թուրքերը կհասկանան, որ մենք հարեւաններ ենք եւ իրենց ոչ մի վատ բան չենք արել, ընդհակառակը, ինչպես նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, աչք ենք փակել շատ բաների վրա», — նշել է Լավրովը:

Այն հարցին, թե արժեր, որ ՌԴ-ն աչք չփակեր նման բաների վրա, արտգործնախարարը հայտնել է.  «Գուցե»:

«Ժողովրդական ասացվածք կա. «Լավություն արա, գցիր ջուրը»: Այս դեպքում դա գուցե մասնակիորեն բացատրում է այն, որ թուրքերը լիովին կորցրել են իրական աշխարհում կողմնորոշվելու կարողությունը», — պարզաբանել է նախարարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ