News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը   Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին սպառնացել է Եվրոպան հեղեղել փախստականներով` նրանց համար ուղղակի բացելով իր երկրի սահմանները, եթե Եվրամիությունը չցանկանա փոխել Անկարայի հետ գործարքի պայմանները: Այդ մասին հայտնում է   Der Spiegel-ը` վկայակոչելով Անթալիայում բանակցությունների արձանագրությունը:  

Երբ Էրդողանը հարցրել է, թե որքան է լինելու գործարքի գումարը, Յունկերը պատասխանել է, որ ԵՄ-ի պլանի համաձայն, Անկարան երկու տարվա ընթացքում երեք մլրդ եվրո կստանա: Սակայն Թուրքիայի նախագահը պահանջել է վճարումը մեծացնել մինչեւ տարեկան երեք մլրդ եւ ընդգծել է, որ գործարքով հետաքրքրված է հենց Եվրամիությունը, ոչ թե Անկարան:  Ինչպես նշել է Էրդողանը, իր երկիրը հեշտորեն կարող է իր համար լուծել ներգաղթյալների խնդիրը եւ այն դնել եվրոպացիների ուսերին` բացելով սահմանները եւ  «փախստականներով ավտոբուսներն ուղարկելով ուղիղ դեպի Հունաստանի եւ Բուլղարիայի դռները», տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Էրդողանը հստակորեն հասկացնել է տվել, որ Եվրոպային մեծ խնդիրներ են սպասում, եթե վերջինս չհամաձայնի իր պայմաններին եւ վստահություն է հայտնել, որ Բրյուսելը չի կարողանա ինքնուրույն հաղթահարել ճգնաժամը, գրում է պարբերականը:  «ԵՄ-ն ինչպե՞ս է վարվելու փախստականների հետ, եթե գործարքը չկայանա: Սպանելո՞ւ է նրանց» — ասել է նա: Թուրքիայի նախագահը նաեւ նշել է, որ ԵՄ-ի ղեկավարները հավանաբար վատ են պատկերացնում մոտեցող աղետի ծավալները. «Թուրքիայի ափերին մեռած մի տղայի մասին չի լինի խոսքը, նրանց թիվը տասը, տասնհինգ հազար կլինի: Ինչպե՞ս եք մտադիր հաղթահարել դա»:

Փաստաթղթից ակնհայտ է, թե Էրդողանն ինչ աստիճանի է զգում իր իշխանությունը Բրյուսելի նկատմամբ, ընդգծում է Spiegel-ը: Այս պահին Թուրքիան այն պատնեշն է, որի մոտ «նստում է» ներգաղթյալների տպավորիչ մասը եւ գործարքի քննարկման ընթացքում երկրի նախագահը լիովին կարող է պարտադրել իր պայմանները, որոնք շուտով կթունավորեն եվրոպացիների կյանքը, եզրափակում է պարբերականը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ