News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցիների ծախսերը 2015թ. 17 տարում առաջին անգամ գերազանցել են եկամուտները։ Այդ ցուցանիշի տարբերությունը կազմել է 420 մլրդ ռուբլի։ Այս մասին վկայում են Կարճաժամկետ կանխատեսման եւ մակրոտնտեսագիտական անալիզի կենտրոնի եւ ՌԴ վիճակագրության վարչության տվյալները, որոնք փետրվարի 10-ին ներկայացրել է «Կոմերսանտ»-ը։

Թերթը նշում է, որ համանման իրավիճակ վերջին անգամ գրանցվել էր 1998թ.։

ՌԴ քաղաքացիների «մինուսի» հիմնական պատճառները խնայողությունների ծախսի աճն է, ապրանքների եւ ծառայությունների ծախսերի կրճատումը, ինչպես նաեւ վարկերի արագ մարումը։ Մասնավորապես ապրանքների եւ ծառայությունների ծախսերի կրճատվել են մինչեւ 71.3 տոկոս, ինչը վերջին 3 տարում ամենանշանակալի նվազումն է։

Վարկերի մարումը անցյալ տարվա կտրվածքով կազմել է 5.7 մլրդ ռուբլի։ Իսկ փոխարժույթի գնումը կրճատվել է մինչեւ 12 մլրդ դոլար։ Մասնագետները դա բացատրում են բնակչության ռուբլու ռեսուրսների կտրուկ նվազմամբ։

Թերթը նշում է, որ այդ ամենը վկայում է այն մասին, որ մի կողմից պահպանվում է տնտեսությունների մեծ մասի ծախսերի եւ եկամուտների հարաբերակցության ոչ ադեկվատ մոդելը, իսկ մյուս կողմից Ռուսաստանում ընթանում է տնտեսական ռազմավարության շոկային վերակառուցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ