News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) Լոռու մարզային կենտրոնի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 10-ին, Վանաձորի մթերքի շուկայում դիտարկում են կատարում պարզելու՝  արդյոք կա ներկած նուռ, թե ոչ եւ ինչ նյութերով են դրանք ներկած: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում  տեղեկացրեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:

«Այժմ դիտարկումներ են կատարվում, միայն դրանից հետո պարզ կլինի` ինչով են ներկած նռերը եւ արդյոք դրանք վտանգավոր են մարդու առողջության համար»,- նշեց նա:

Նվարդ Առաքելյանի տեղեկացմամբ` քաղաքացիների կողմից ՍԱՊԾ ահազանգ չի եղել, աշխատակիցները հիմք են ընդունել երեկ` փետրվարի 9-ին. NEWS.am-ում հրապարակված այն նյութերը, ըստ որոնց` Վանաձորի շուկայում եւ Երեւանի խանութներից մեկում ներկած նուռ են վաճառում:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 9-ին Վանաձորի եւ Երեւանի բնակիչներն ահազանգել էին NEWS.am-ի խմբագրություն` հայտնելով, որ մայրաքաղաքի խանութներում ներկած նուռ են վաճառում:

Տպել
Ամենաշատ