Իսպանացի 7 քարանձավագետներ արգելափակված են մնացել Ֆրանսիայի քարանձավներից մեկում, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Խումբը բաղկացած է եղել 15 մարդուց։ 8 հոգին կարողացել են դուրս գալ եւ տագնապ բարձրացնել։ Ոստիկանությունը կարողացել է կապ հաստատել քարանձավում արգելափակված մարդկանց հետ։
Գործակալության տեղեկություններով՝ քարանձավը գտնվում է Հարավային Պրենեյի Էրրան համայնքում՝ Իսպանիայի սահմանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։