News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Պռոշյան փողոցի 39 տան բնակիչները, որտեղ  այսօր՝ փետրվարի 10-ի գիշերը հրդեհ է բռնկվել, դեռ չգիտեն, թե ինչից կարող էր այն առաջացած լինել, քանի որ այդ պահին քնած են եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տան բնակիչներից 22-ամյա Գեւորգ Քոչարյանը: Նրա խոսքով, տանը բնակվում են ինքն ու իր պապիկը, հրդեհի պահին ինքը գտնվել է տան երկրորդ հարկում, իսկ նրա պապիկը՝ առաջին, որտեղից էլ սկսվել է հրդեհը (ֆոտոռեպորտաժ):

«Դեռ չենք հասկանում, թե ինչից է առաջացել հրդեհը: Այդ պահին ես երկրորդ հարկում էի քնած, կարողացա դուրս գալ, իսկ պապիկիս դուրս բերեցին փրկարարները: Քանի որ շատ ծուխ էր շնչել, տեղափոխեցինք հիվանդանոց, բայց իրեն լավ է զգում, ինքնակամ տուն է եկել»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ փետրվարի 10-ին, ՀՀ ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երեւանի Պռոշյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Այրվել են տան խոհանոցը, սանհանգույցը՝ գույքով (մոտ 6 քմ) եւ մասամբ հյուրասենյակի կախովի առաստաղը (մոտ 4 քմ):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ