Air Mediterranee ֆրանսիական չարտերային ավիաընկերության ուղեւորը թռիչքի ժամանակ միզել է հարեւանի վրա՝ ի դժգոհություն օդանավում ծխելու արգելքի, հայտնում է The Independent-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Ալժիր-Փարիզ չվերթի ժամանակ։
Հաղորդվում է, որ կես ժամ թռիչքից հետո տղամարդը բարկացել է ծխախոտի եւ ալկոհոլի արգելքի պատճառով եւ միզել հարեւանի վրա։ Դրանից ծեծկռտուք է սկսվել, հետո բորտուղեկցորդները իջեցրել են տղամարդուն, իսկ օդաչուն որոշել է վայրէջք կատարել Լիոնում, որտեղ անկարգ ուղեւորին հանձնել են ոստիկաններին։ Ոստիկանները ձերբակալել են նաեւ ծեծկռտուքին մասնակցած մյուս տղամարդուն, փոխանցում է Lenta-ն։