LG-ի հաջորդ ֆլագմանը՝ G5-ը, կունենա հատուկ գործառույթ, որը թույլ կտա էկրանը միշտ միացրած թողնել օգտակար տեղեկություններն արտացոլելու համար։ Այս մասին փետրվարի 10-ին հայտնել է Facebook-ում LG Mobile-ի էջը։
Ընկերության տեղեկությունների համաձայն՝ էկրանին կերեւան ժամը, ամսաթիվը, բաց թողած զանգերն ու հաղորդագրությունները, ինչպես նաեւ այլ ծանուցումներ, փոխանցում է Lenta-ն։