News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ն ավելի շուտ գնում է երկրում տիրող իրավիճակի համար պատասխանատվության իր բաժինը պակասեցնելու ճանապարհով։ Այս մասին փետրվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային։

Նա կոչ է արել մի քանի օր սպասել մինչեւ վերջնական նշանակումները։ «Հայաստանում հաջորդ շաբաթվանից կլինի կոալիցիոն կառավարություն։ Կարող է այդ կոալիցիան նպաստել տնտեսության ամրապնդմանը, Հայաստանի խնդիրների լուծմանը, ժամանակը ցույց կտա։ Հուսամ, որ ՀՅԴ-ում մեր գործընկերները լավ են հասկանում, որ խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրողները նրանց հաշիվ են ներկայացնելու»,- ընդգծել է Պողոսյանը։

Մյուս կողմից նա նշել է, որ այսօր տեղի ունեցող գործընթացները անդրադառնալու են կոալիցիոն կառավարման անցնելու մոդելի վրա։ «Մենք պետք է հասկանանք, որ սահմանադրական բարեփոխումները եւ կառավարման նոր մոդելը կարեւոր խնդիր են պարունակում՝ կիսել իրական պատասխանատվությունը։ Հուսամ, որ ՀՅԴ-ն նախորդ կոալիցիաներից դասեր քաղել է, միգուցե այդ պատճառով բանակցություններն այդքան երկար են տեւում։ Նրանք պետք է հասկանան, թե ինչ պատասխանատվություն են ստանձնում»,- հավելել է Թեւան Պողոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ