News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2 տարի առաջ տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող, Տավուշի մարզի Թեղուտ համայնքի ղեկավարի որդու՝ Արագած Թամրազյանի գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արագած Թամրազյանը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Նավասարդ Աբգարյանին, դիտավորությամբ վնասել Համլետ Բադալյանին պատկանող ավտոմեքենան:

Նշենք, որ Թամրազյանին նախկինում առաջադրված մեղադրանքը վերաորակվել է. ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը վերաորակվել է 105-րդ հոդվածի 1-ին մաս, իսկ ՔՕ 185-րդ հոդվածի 1-ին մասը՝ մնացել անփոփոխ:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2013 թ. դեկտեմբերի 24-ին Արագած Թամրազյանն ավտոմեքենայով հետապնդել է իր եղբոր հետ վիճաբանած Նավասարդ Աբգարյանի ավտոմեքենային, որի ընթացքում հրացանից չորս անգամ կրակել է նրա ուղղությամբ: Այնուհետեւ Նավասարդ Աբգարյանը, փոխելով ավտոմեքենայի ուղղությունը, կիսով չափ բարձրացել է մայթ, իջել ավտոմեքենայից եւ որպես հետիոտն անցել ճանապարհի երթեւեկելի մաս: Արագած Թամրազյանը շարունակել է հետապնդել նրան եւ կրակել Աբգարյանի ուղղությամբ։ Ստացած հրազենային վնասվածքով վերջինս տեղափոխվել է «Դիլիջանի բժշկական կենտրոն», որտեղ ժամեր անց մահացել է:

Դեկտեմբերի 28-ին Արագած Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել եւ հայտարարվել հետախուզում: 2015թ. օգոստոսի 25-ին Թամրազյանը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանություն: Նա կալանավորված է:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Թեղուտի գյուղապետի որդին հայտնվում է դատարանում: 2013թ. հուլիսին իրեն ամրակցված հրացանով Արագած Թամրազյանը կրակոցներ էր արձակել եւ վնասել Դիլիջանում գործող գազալցակայաններից մեկի  աշխատասենյակի պատուհանի ապակիները՝ պատճառելով 34 հազար դրամ նյութական վնաս: Բացի դրանից, վնասվել էր նաեւ տարածքում տեղադրված՝ Արսեն Բաբախանյանին պատկանող սուրճի ինքնաեռ սարքը՝ պատճառելով 50 հազար դրամի նյութական վնաս:

Այս գործով դատարանը որոշել էր գործի վարույթը կարճել եւ քրեական հետապնդումը դադարեցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ