News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՄԻՊ-ի պաշտոնի իմ թեկնածուն հասարակական սեկտորից   «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմարկերպության նախագահ Արտակ Կիրակոսյանն է: Այդ մասին  փետրվարի  10-ի մամուլի ասուլիսին հայտնել է «Ժառանգություն» կուսակցությունից Ազգային Ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով, իր մոտեցումներով, միջազգային կապերով եւ համակարգված մոտեցման իր տեսլականով Արտակ Կիրակոսյանը կկարողանա արդյունավետորեն ղեկավարել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:  «Մենք պիտի հասկանանք, որ ներկայիս բոլոր թեկնածուները պիտի շատ լավ ուսումնասիրեն այն ուղիները, որ անցել են նախկին ՄԻՊ-երը, նրանց սխալները, մոտեցումները: Ինձ ամենից շատ հետաքրքրում են այս պաշտոնի հավակնորդների համակարգային մոտեցումները  », - հավելել է Պողոսյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին ՄԻՊ պաշտոնի երեք թեկնածու է ներկայացվել. իշխող Հանրապետական կուսակցությունից` արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւ «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցությունից Հովհաննես Մարգարյանն առաջադրել են «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, իսկ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` Նարեկ Ալոյանի:   

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ