ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 12-13-ին կայցելի Գերմանիա՝ Մյունխենում միջազգային անվտանգությանը նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։