News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ-ն կուսումնասիրի Պետդումայի պատգամավորների առաջարկը`  Թուրքիայի հետ բարեկամության պայմանագիրը խզելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«ՌԴ ԱԳՆ-ն իրոք Ռուսաստանի Պետական դումայի մի շարք պատգամավորներից հարցում է ստացել վերոհիշյալ պայմանագիրը խզելու առաջարկով: Այս պահի դրությամբ կարող եմ նաեւ ասել, որ հարցումը պիտի ուսումնասիրվի,  կոնկրետ ինչ է առաջարկվում  այնտեղ:  Ըստ այդմ ամեն ինչ կարվի սահմանված կարգի համաձայն: Առայժմ պետք է ուսումնասիրել այդ նախաձեռնությունը», — չորեքշաբթի ճեպազրույցին ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինը եւ Սերգեյ Օբուխովը (երկուսն էլ ՌԴԿԿ-ից) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին առաջարկել են անվավեր ճանաչել Բարեկամության եւ եղբայրության մասին մոսկովյան պայմանագիրը, որը     1921 թվականի մարտի 16-ին ստորագրվել է ՌԽԴՍՀ-ի կառավարության եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջեւ: Իրենց նամակում պատգամավորները մատնանշում են Թուրքիայի ագրեսիվ պահվածքի հետեւողական գիծը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ