News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բութանի թագավորն ու թագուհին առաջին անգամ ցույց են տվել իրենց նորածին որդուն, հայտնում է Daily Mail-ը։ Միապետների երեխան ծնվել էր փետրվարի 5-ին։ Նրա անունը դեռ հայտնի չէ։

Թերթը նշում է, որ երեխայի առաջին պաշտոնական լուսանկարում փոքրիկին գրկել է ոչ թե հայրը՝ թագավոր Ջիգմե Քհեսար Նամգյալ Վանգչուկը կամ մայրը՝ Ջեցուն Պեման, այլ գահից հրաժարված պապը՝ Ջիգմե Սինգհե Վանգչուկը։ Լուսանկարն արվել է մայրաքաղաք Թհիմփհուի արքայական պալատում։

Բութանի թագավորին եւ թագուհուն կոչում են «Արեւելքի Քեյթ եւ Ուիլյամ»։ Գարնանը նրանք Բութանում պետք է ընդունեն Քեմբրիջի դքսին եւ դքսուհուն, փոխանցում է Gazeta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ