News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կկիսեն ոչ թե պաշտոնները կամ նախարարական պորտֆելները, այլ որոշումներ կայացնելու պատասխանատվությունը։ Այս մասին փետրվարի 19-ին լրագրողներին ասել է ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը։

Պատգամավորը կարծում է, որ տրամաբանությունը, որով ՀՀԿ-ն դիմել է ՀՅԴ-ին, ամբողջովին հասկանալի է, քանի որ վերջինս պաշտպանել է սահմանադրական փոփոխությունները։ «Եթե նրանք աջակցել են, ուրեմն պետք է պատասխանատու լինեն դրանց իրագործման համար։ Հենց այդ պատճառով Սերժ Սարգսյանը դիմել է ՀՅԴ-ին եւ առաջարկել է համագործակցել այս փուլում»,- ասել է Հարությունյանը։

Նա նշել է նաեւ, որ կոալիցիան կարելի  կլիներ ձեւավորել 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն սահմանադրական բարեփոխումները գործելու են կանչում արդեն հիմա։ Անհրաժեշտ է ընդունել նոր Ընտրական օրենսգիրք եւ փոփոխություններ կատարել մի շարք այլ օրենքներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
«Հրապարակ». Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը
Թուրքիայի նախագահի հայտարարություններից հետո Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում...
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ նախօրեին հաշված պատգամավորներ են ԱԺ գնացել, տավուշյան ընդվզումը...
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Ամենաշատ