News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ փետրվարի 10-ին, խստացրեց զինծառայողներին սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու, զինվորների միջեւ տեղի ունեցած միջադեպը թաքցնելու, զինծառայողին վիրավորանք հասցնելու համար 5 տարվա ազատազրկման դատապարտված կապիտան Բաբկեն Ղարդյանի պատժաչափը եւ դատապարտեց 8 տարվա ազատազրկման:

Բաբկեն Ղարդյանը 2014թ. հունիսի 27-ին Գ. Ղազարյանի կամքին հակառակ նրա նկատմամբ բռնություն գործադրելով սեքսուալ բնույթի գործողություններ էր կատարել:

Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը  Բաբկեն Ղարդյանին դատապարտել էր 5 տարվա ազատազրկման:  Բաբկեն Ղարդյանն ընդունել էր իր մեղքը, գործը քննվել էր արագացված կարգով:

Նշենք, որ Բաբկեն Ղարդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի հետեւյալ հոդվածներով՝

375-րդ հոդվածի 1-ին մասով (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով):

140-րդ հոդվածի 1-ին մասով (Անձին սեռական հարաբերության, համասեռամոլության կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով):

139-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (Համասեռամոլությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով: Կատարվել են տուժողի կամ այլ անձի նկատմամբ առանձին դաժանությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով):

360-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձեւով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Պետությունը հրաժարվում է բացահայտել լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանությունը. Ծովինար Նազարյան
Արդարադատության համակարգը մեծ անակնկալ կաներ մեզ, եթե չարհամարհեր ՄԻԵԴ-ի քննադատությունը եւ չշարունակեր «նախկիններից» եկած ավանդույթը…
Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան
2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում...
Ամենաշատ