Սիրիայի ընդդիմությունը Մեծ Բրիտանիայից զենիթային համալիրներ է խնդրել Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի դեմ օգտագործելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Sky News Arabia հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները Լոնդոնին խնդրում են զենիթային զենք տալ Սիրիայի ընդդիմության դիրքերին ռուսական հարվածները կանգնեցնելու համար։
Թե Սիրիայի ընդդիմության կոնկրետ ինչ ներկայացուցիչների մասին է խոսքը, չի հաղորդվում։