News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն իր պաշտոնանկության մասին կարդացել է միայն լրատվամիջոցներում, այլ բան իրեն չեն ասել։

«Ես ձեր պես լրատվամիջոցներում եմ կարդում, ինձ որեւէ մեկը դեռ ոչինչ չի ասել», -NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ֆելիքս Ցոլակյանը։

Դիտարկմանը, թե ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն արդեն այսօր չի բացառել, որ կարող է հեռանալ ԿԳ նախարարի պաշտոնից, Ցոլակյանն արձագանքեց․ «Ուրեմն իրեն  ասել են դրա մասին, ինձ ոչինչ չեն ասել։ Եթե այդպիսի որոշում լինի, ինչպես բոլորը, այնպես էլ ես կընդունեմ, կկատարեմ, ուրիշ բան չեմ կարող ասել»։

Ֆելիքս Ցոլակյանն  անդրադառնալով դաշնակցականների այն հայտարարությանը, որ իշխանության հետ կոալիցիա են կազմում  ծանր իրավիճակը փոխելու նպատակով, ասաց․ «Դա ասում են ընդհանուր առումով, բայց կոնկրետ մարզի մեջ աշխատանքի գործիքները չեն փոխվում, նույնն է։ Կապրենք՝ կտեսնենք»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ