Իտալիայի Ֆինանսների նախարարության ֆինանսական գվարդիան չորեքշաբթի Ջենովայում ձերբակալել է խոշորամասշտաբ խարդախության մեջ մեղադրվող հոգեւորականի։
64-ամյա արգենտինացի հոգեւորական Պատրիցիո Բենվենտունին յուրացրել է մոտ 30 մլն եվրո՝ խաբելով ավելի քան 300 մարդու՝ հիմնականում տարեցների եւ արտասահմանում բնակվողների։ ANSA գործակալության տեղեկություններով՝ նա իր բարեգործական հիմնադրամի համար հանգանակություն է ընդունել, սակայն իրականում զբաղվել է փողերի լվացմամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ֆինանսական գվարդիան կալանքի տակ է առել ֆոնդի ունեցվածքը, այդ թվում՝ 15-րդ դարի՝ 8 մլն եվրո արժողությամբ վիլլան։