News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այնպիսի հեղինակավոր կենտրոնը, ինչպիսին Stratfor-ն է, պետք է ստուգեր տեղեկությունը: Այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով վերլուծական կենտրոնի օգտագործած տվյալները «Օդունդաղի բարձունքի նկատմամբ վերահսկողության վերահաստատման մասին»:

«Փաստ է, որ Ադրբեջանը վաղուց է ապատեղեկատվության վրա հիմնված քարոզչական պատերազմ վարում: Բայց այն, որ այնպիսի լուրջ վերլուծական կենտրոնը, ինչպիսին Stratfor-ն է, ոչ հավաստի տվյալներ է օգտագործում, անթույլատրելի է»,- նշեց ռազմական փորձագետը:

Արկադի Գրիգորյանն ընդգծեց, որ կենտրոնի վերլուծաբանները պարտավոր էին ստուգել տեղեկության հավաստիությունը:

«Ինչպես արդեն ասվեց, այդ բարձունքը 1994 թվականից գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Համապատասխանաբար, խոսք չի կարող լինել «վերահսկողության վերահաստատման» մասին: Հասկանալի է, որ Ադրբեջանը, չկարողանալով հաջողության հասնել գործնականում, փորձում է խոսքով՝ ապատեղեկատվության օգնությամբ իրեն հաղթողի «փառք» վերագրել: Բայց երբ ինքնախաբեությունը վերածվում է «տեղեկության աղբյուրի» հեղինակավոր վերլուծական կենտրոնի համար, պարզապես ափսոսանք է առաջացնում»,- ամփոփեց Արկադի Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ