News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Բալեարյան կղզիների դատարանում վերսկսվել է կոռուպցիայի վերաբերյալ դատական գործը, որում մեղադրյալներից մեկը Իսպանիայի թագավորի քույրն է` արքայադուստր Քրիստինան:  Ուղղակի ապացույց չկա առ այն, որ նա էլ է մասնակցել այն ֆինանսական մեքենայություններին, որի համար մեղադրվում է նրա ամուսինը` Ինյակի Ուրդանգարինը:  Այնուամենայնիվ, «Մաքուր ձեռքեր» միավորումը, որը հանդես է գալիս որպես հասարակական մեղադրող, պահանջում է արքայադստերը   8 տարվա ազատազրկման դատապարտել:

«Սա շատ կարեւոր օր է եւ իսպանական արդարադատության, եւ ժողովրդի համար, որովհետեւ այս քաղաքացուհին այսօր դատարանի դահլիճում է իրեն հասցեագրվող մեղադրանքների համար», – ասում է մեղադրող կողմի ներկայացուցիչ Վիրխինիա Լոպես Նեգրետեն, տեղեկացնում է  Euronews-ը:

Արքայադուստրից ու նրա ամուսնուց բացի, այդ գործով 15 մարդ է անցնում: Նրանք բոլորը մեղադրվում են ավելի քան 6 մլն եվրո յուրացնելու համար: Քննության վարկածով, արքայադստեր ամուսնու ղեկավարած «Նոոս ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը  Բալեարյան կղզիների եւ Վալենսիայի բյուջեներից անօրինականորեն խոշոր գումարներ է ստացել մարզական միջոցառումներ անցկացնելու համար, այդ գումարները հետագայում յուրացվել են մեղադրյալների կողմից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ