News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ, ինչը էապես խոչընդոտում է տնտեսական զարգացմանը։ Այդ մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Շամշար Ախթարին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ ՄԱԿ-ի Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանրապետության նախագահը կարեւորել է վերոնշյալ հանձնաժողովի գործունեությունը եւ մեր երկրի անունից պատրաստակամություն հայտնել զարգացնել այդ կառույցի հետ փոխգործակցությունը:

Նշելով, որ այսօր Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ, ինչը էապես խոչընդոտում է տնտեսական զարգացմանը, Սերժ Սարգսյանը կարեւորել է միջազգային հանրության կողմից ակտիվ ջանքերի գործադրումը՝ ձեւավորելու համընդգրկուն օրակարգ, մշակելու համապատասխան ծրագիր, որն ունակ կլինի արձագանքելու եւ դիմակայելու այդ մարտահրավերներին: ՀՀ նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է իր համեստ մասնակցությունն ունենալու այդ գործում եւ մեծապես կարեւորել է հանձնաժողովի հետ փոխգործակցությունը՝ որպես քննարկումների լավ հարթակ:

Շամշար Ախթարը, համակարծիք լինելով տարածաշրջանի իրավիճակին ՀՀ նախագահի տված գնահատականի հետ, ընդգծել է, որ լավատեսորեն է տրամադրված ապագայի նկատմամբ եւ շնորհակալ է Հայաստանի համագործակցության պատրաստակամության համար:

Նա ներկայացրել է տարածաշրջանում կայուն աճ ապահովելու, այդ նպատակով անհրաժեշտ խթանիչ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ Հանձնաժողովի առաջիկա ծրագրերը՝ կարեւորելով տարածաշրջանի երկրների տնտեսական տեսլականը եւ քաղաքական հանձնառությունները:

Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների եւ համագործակցության զարգացումը:

Անդրադարձ է եղել նաեւ դեպի ծով ելք չունեցող երկրներին վերաբերող հարցերին եւ այդ համատեքստում՝ ՄԱԿ-ի Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ