News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացիներն անգլիացիներին «պատերազմ» են հայտարարել, որի պատճառը սխալ կտրատված նրբաբլիթներն են: Այս մասին գրում է  Gazeta-ն` վկայակոչելով The Telegraph-ը:

Ֆրանսիայում սոցցանցերի օգտատերերին վրդովեցրել է այն լուսանկարը, որտեղ նրբաբլիթների կույտը կտրատվել է որպես տորթ կամ կարկանդակ:  «Ֆրանսիացի գործընկերն այսօր նրբաբլիթներ է թխել: Անգլիացիները բարբարոսներ են»,- ասված է լուսանկարին կից նկարագրության մեջ: Մեկ օրում լուսանկարը Reddit կայքում շուրջ 1 մլն դիտում է հավաքել:

Քիչ անց վեճին միջամտել է այն օգտատերը, որն առաջինն է հրապարակել վարակիչ լուսանկարը: Նա տեղեկացրել է, որ աշխատասենյակում նաեւ երկու իռլանդացի է աշխատում, երկու ռուս եւ մեկ մեքսիկացի, եւ ով ասես, կարող էր լինել այդ «հանցագործը»:

Ֆրանսիական մամուլը ուշադրություն չի դարձրել այդ մեկնաբանությանը եւ որոշել է կենտրոնանալ հենց անգլիացիների հասցեին հարձակումների վրա: Օրինակ` Liberation թերթը տեղի ունեցածը «սպանդ» եւ «պատերազմի հայտարարություն» է կոչել: Նա ռեգբիի ֆրանսիական թիմին նաեւ կոչ է արել  «վրեժ լուծել» Վեց ազգությունների գավաթի խաղարկությանը:

BuzzFeed-ի ֆրանսիական տարբերակը «մթնեցրել է» նրբաբլիթների կույտի պատկերը եւ ընթերցողներին զգուշացրել, որ «ցնցող» լուսանկարը կարող է վշտացնել նրանց:   

Imgur-ի ֆրանսիացի օգտատերերը համանման հայտարարություններով են հանդես եկել: «Մի հարցրեք, թե մենք ինչու ենք հարյուր տարի պատերազմել (եւ կարող ենք նորից սկսել` հաշվի առնելով այդ բարբարոսական գործողությունները)»,- հայտնել է մեկնաբանողներից մեկը: «Այժմ ես թեյից հետո կաթ կլցնեմ: Ահա քեզ Անգլիա»,- հայտնել է մեկ ուրիշը: Երրորդն էլ ասել է. «Ահա թե ինչու ինձ դուր չի գալիս, երբ բրիտանացի շեֆ-խոհարարները փորձում են ինձ պատմել, թե ինչպես պիտի ուտեմ իմ սնունդը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ