News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայ հեղափոխական դաշնակցությունն ու Հանրապետական կուսակցությունը ընդհանուր, նախնական համաձայնության են եկել կոալիցիա կազմելու մասին։ Այդ մասին փետրվարի 10-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, ԳՄ նիստում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական խնդիրները, անդրադարձ է եղել ՀՅԴ հետ համագործակցության ձեւաչափին։

«ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ ունի նախնական համաձայնություն՝ ապագայում կառավարության կազմում աշխատելու ուղղությամբ։ Վերջնական համաձայնության մասին կտեղեկանաք մինչեւ շաբաթվա վերջ։ ՀՅԴ-ի հետ Հանրապետական կուսակցությունը շատ հավանական է համարում համաձայնագիրը»,- ասել է Շարմազանովը։

Հարցին, թե որ նախարարական պորտֆելներն ու մարզերն են տրվելու ՀՅԴ-ին, Շարմազանովը չպատասխանեց. «Ես իրավունք չունեմ հրապարակային, որպես կուսակցության խոսնակ նեկայացնել, թե որ պաշտոններն են տրվելու։ Այս փուլում կարող եմ ասել, որ ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն ունեն ընդհանուր համաձայնության ապագայում Հ քաղաքական օրակարգում միասնաբար հանդես գալու»,- նշեց նա։  Շարմազանովը նաեւ չպատասխանեց իր կուսակից, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության մասին հարցին՝ խորհուրդ տալով սպասել երեք օր։

«Երեք օր հետո կասեմ։ Մեր կուսակցական գործընկերները բոլորը կշարունակեն իրենց գործունեությունը, մեկը մի ոլորտում, մյուսը՝ կուսակցական ոլորտում»։ ԱԺ փոխնախագահը համենայն դեպս ասաց, որ պաշտոնների հարցում էլ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն եկել են ընդհանուր հայտարարի, սակայն առայմ հստակ թիվը չի նշի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ